Super computer
How Internet Traffic Works
Համակարգիչների ախտահանում փոշուց
Ինչպես խուսափել համակարգչի փոշոտումից

Ինչպես խուսափել համակարգչի փոշոտումից
Համակարգչում կա առնվազն մեկ պտտվող հովացուցիչ, որի փոշոտվածությունից տեղի է ունենում պրոցեսորի տաքացում և առաջացնում է համակարգի դանդաղ աշխատանք:
Շատ վտանգավոր է նոութբուքերի հովացուցիչների փոշոտումը, որը առաջացնում է պրոցեսորների եռակցման անջատում.
1. Նոութբուքերի մեծամասնության հովացումը կատարվում է համակարգչի տակից, ըստ որի փոշին դեպի համակարգիչ մուտք է գործում հենց այտեղից, ցանկալի է չտեղադրել նոութբուքը այնպիսի մակերեսի վրա, որը փոշի է կլանում իր մեջ, դրանք են` խալի, բամբակյա շոր, տեղաշոր և այլն: Նման փափուկ մակերեսին դնելով նաև փակվում են հովացման անցքերը և հովացումը չի կատարվում, որը առաջ է բերում վատ հետևանքներ:
2. Սեղանային համակարգիչների փոշիներից խուսափելը գրեթե անհնար է, ցանկալի է 6 ամիսը մեկ բացել համակարգիչը կողքից և հովացուցիչների վրայից շատ նուրբ մաքրել կուտակված փոշին: Կարող եք օգտագործել նաև փոշեկուլ, սակայն շատ զգուշությամբ օգտագործեք, որպեսզի չվնասեք այն:
www.shift.am


Ինչպես խուսափել վիրուսներից

Այսօր համացանցում շատ են տրոյան կոչվող վիրուսները, որոնք հայտնվում են համակարգչում հիմանականում երգ, նկար, ֆիլմ, խաղ բեռնելուց, որոնք շատ վտանգավոր են համակարգչի ծրագրերի, ձեր անձնական ֆայլերի համար: Կան վիրուսներ, որոնք վնասում են համակարգչի հիշողության սկավառակները Մայր սալիկի վրա տեղադրված օպերացիոն համակարգը (BIOS) և այլն:
1. Վիրուսներից խուսափելու համար հարկավոր է ունենալ լավ հակավիրուս, որը կապահովի ձեր համակարգչի անվտանգության մի մասը: Ցավոք, այսօր գոյություն չունի այնպիսի հակավիրուս, որը 100% կապահովի ձեր համակարգչի անվտանգությունը:
2. Վիրուսներից խուսափելու համար հարկավոր է չօգտվել այնպիսի կայքերից ու ծառայություններից, որոնք շատ գրավիչ առաջարկներ են անում, օրինակ ` Դուք շահել եք մեկ միլիոն :
Լավ հակավիրուսները լինում են վճարովի, սակայն գոյություն ունեն մեկանգամյա օգտագործման տարբերակով հակավիրուսներ, որոնք կարող եք տեղադրել համակարգչում և մաքրել այն վիրուսներից, որից հետո պետք է հեռացնել այն կոշտ սկավառակից և տեղադրել դրանց լիարժեք տարբերակը :
Ինչ ինտերնետ օգտագործել

Հարկավոր է ընտրել այնպիսի տարբերակ ,որը կլինի մատչելի, արագ, հուսալի և ձեր պահանջներին բավարար:
1. 3G / 3G+ համակարգով աշխատող Flesh մոդեմները հիմանկանում նախատեսված են շարժական ինտերնետից օգտվելու համար, առավելագույն արագությունը կարող են ապահովել մինչև 42Մբ/վ ֆայլերի բեռնում:
2. ADSL համակարգով աշխատող ինտերնետը օգտվում է լարային հեռախոսագծից և շատ հարմար է, երբ համակարգիչը շաժական չէ, և հեռախոսագիծը մոտիկ է համակարգչին:
3. Fiber optic համակարգը այսօր ապահովում է ինֆորմացիայի ամենամեծ թողունակությունը, որը շատ արդիական է: Ինտերնետին զուգահեռ կարող եք օգտվել թվային HD հեռուստացույցից, IP հեռախոսից և այլն:
4. Այսօր շատ արդիական են WiFi համակարգերը, որոնք մինչև 20մ շառավղով կարող են տան, գրասենյակի և այլ տարածքներում անլար ինտերնետ տրամադրել ձեր նոութբուքին, հեռախոսին , խաղային սարքին և այլն: WiFi -ը ինտերնետ ստանում է հիմնականում 3G/ADSL/DSL/Fiber optic երթուղիներից:
Ինչպես խուսափել համակարգչի փոշոտումից

Ինչպես խուսափել համակարգչի փոշոտումից
Համակարգչում կա առնվազն մեկ պտտվող հովացուցիչ, որի փոշոտվածությունից տեղի է ունենում պրոցեսորի տաքացում և առաջացնում է համակարգի դանդաղ աշխատանք:
Շատ վտանգավոր է նոութբուքերի հովացուցիչների փոշոտումը, որը առաջացնում է պրոցեսորների եռակցման անջատում.
1. Նոութբուքերի մեծամասնության հովացումը կատարվում է համակարգչի տակից, ըստ որի փոշին դեպի համակարգիչ մուտք է գործում հենց այտեղից, ցանկալի է չտեղադրել նոութբուքը այնպիսի մակերեսի վրա, որը փոշի է կլանում իր մեջ, դրանք են` խալի, բամբակյա շոր, տեղաշոր և այլն: Նման փափուկ մակերեսին դնելով նաև փակվում են հովացման անցքերը և հովացումը չի կատարվում, որը առաջ է բերում վատ հետևանքներ:
2. Սեղանային համակարգիչների փոշիներից խուսափելը գրեթե անհնար է, ցանկալի է 6 ամիսը մեկ բացել համակարգիչը կողքից և հովացուցիչների վրայից շատ նուրբ մաքրել կուտակված փոշին: Կարող եք օգտագործել նաև փոշեկուլ, սակայն շատ զգուշությամբ օգտագործեք, որպեսզի չվնասեք այն:
Ինչ ծրագիր օգտագործել

Որպեսզի համակարգիչը աշխատի արագ և հանգիստ, հարկավոր է տեղադրել համակարգչի տեխնիկական տվյալներին համապատասխան օպերացիոն համակարգ և համալրող ծրագրեր :
1. Intel Pentium 3 / 4 պրոցեսորներով և մինչև 1000ՄԲ օպերատիվ հիշողության քարտով համակարգիչներում ցանկալի է տեղադրել Windows XP SP3,
2. Core 2 Do , Core 2 Quad, Intel i3/i5/i7 պրոցեսորներով և 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ քարտերով համակարգիչների դեպքում ցանկալի է տեղադրել Windows 7 օպերացիոն համակարգ:
Որպեսզի համակարգիչը միանալուց շուտ բեռնում կատարվի, հարկավոր է ավտոմատ բեռնման բաժնից անջատել ավելորդ բեռնվող ծրագրերը:
Ի՞նչ համակարգիչ գնել:

Ի՞նչ համակարգիչ գնել:
Որպեսզի ավելորդ գումար չծախսեք, մտածեք թե ի՞նչ նպատակով եք գնում համակարգիչ
1. Ինտերնետից օգտվելու, տեքստ հավաքելու և ֆիլմեր դիտելու համար լիովին բավարար կլինի կրկնակի հիմք ունեցող պրոցեսորով (Dual CPU – core 2 do , dual core և այլն) 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ (երրորդ սերունդ DDR3), 512ՄԲ հիշողությամբ Վիդեո քարտով և 320ԳԲ հիշողությամբ սկավառակով , DVD/CD լազերային գրչով և ցանկալի է LED 19” մոնիտորով:
2. Խաղերի և HD Ֆիլմեր դիտելու համար
Քառակի կամ ավելի հիմքով պրոցեսոր (Core 2 Quad, Intel i3/i5/i7) , 4-8ԳԲ օպերատիվ հիշողությամբ (երրորդ սերունդ DDR3) , 1024-2048ԳԲ հիշողությամբ վիդեո քարտով, 1ՏԲ=1000ԳԲ հիշողությամբ սկավառակով, Blue-ray/DVD/CD լազերային գրիչով, 5.1 բարձրախոսներով և ցանկալի է 24” LED մոնիտորով:
Համակարգչի համալրող սարքերի նորոգում

Համակարգչի համալրող սարքերի նորոգում՝
-Գերհզորացում
-Նորոգում, փոփոխում, կարգավորում
-Համատեղելի “դրայվերների” տեղադրում: