Orange Բլոգ

ԱՅԲ-ից Ֆ երազանքի ուղին

Հեղինակ` Astgh N. | 11:23, 20.02.2012 | Lifestyle | ID: 6622 | 182 դիտում |

Անուրջները կարող են ի կատար ածվել, 

Հավատա', թանկագի'ն իմ բարեկամ. Այբ-ից  Ֆ թե ցանկանաս դու անցնել Պիտի անցնես նաև Բեն, Գիմ ու Դա...     Բոլորս էլ երազում ենք: Նա, ով չի երազում, չի ապրում: Վերջերս լայն տարածում են գտել գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք սովորեցնում են երազանքներն իրականացնելու արվեստը... <<Եվ իսկապես. ի?նչ դժվար բան կա>>, - կմտածեք դուք: Կա, հավատացե'ք: Դժվար բանը մենք ենք: Ամեն մարդ ստանում է այն, ինչն իր մոտ է պահում: Իմ շատ սիրելի դասախոսներից մեկն ինձ ասաց. <<Երբ Աստված տեսնում է, որ դու քո ցավը ամուր գրկած նստել ես, նա այն նվիրում է քեզ` տեսնելով, որ դու չես բաժանվում դրանից>>: Մարդիկ հաճախ անգիտակցորեն ապրում են մի կյանք, որում շաաատ քիչ մասն է հենց ինքը` ԿՅԱՆՔը կազմում: Շատ է ճիշտ է այն խոսքը, որ կյանքը մի գիրք է, որի մաքուր էջերի վրա մենք ենք գրում: Իսկ նրանց մոտ ընդամենը մի քանի էջ է <<երջանիկ ձեռքով>> գրված:  Your dream is your dream.  Its value is based on the fact that you love it ...    Փաստորեն` առաջին կարևոր նախապայմանը հավատալն է: Երբ դու հավատում ես, որ վաղն արթնանալու ես և ուրախ օր ունենալու, դու ակամայից ծրագրավորում ես վաղը. անգամ օրվա բացասականի մեջ դրականը կտեսնես: Հավատալով, որ դու կարող ես, որ դու գեղեցիկ ես` արդեն անցնում ես ճանապարհի կեսը:    Երկրորդը երազանքի վիզուալացումն է: Փակե'ք ձեր աչքերը, պատկերացրե'ք, որ ձեր երազանքն իրականացել է, զգացե'ք այդ ուրախությունը, հավատացե'ք, որ ունեք այն: Թե' դրական լիցքեր կստանաք, թե' կծրագրավորեք ձեր երազանքի իրականացումը:    Երրորդ կետ կարելի է ընդունելդրականությունն ու ակտիվությունը:Լրացուցիչ խնդիրներ մի' ստեղծեք: Եթե որևէ բան չի ստացվում, մի' վհատվե'ք, փորձե'ք նորից: Եթե ցանկանում եք ձեզ սովորեցնել ամեն առավոտ վազել, մի' ընկեք առաջին օրվա ազդեցության տակ և մի' հրաժարվեք ձեր նպատակից: Չորրորդ անգամն արդեն հաճելի կլինի: Պոզիտիվ մտածելակերպ. ահա այն, ինչն ապրեցնում է և ձգում դեպի ձեզ տարբեր մարդկանց:    Չորրորդ. ամեն ինչ միանգամից չի ստացվում, համբերատա'ր եղեք, մի' դադարեք գործածել առաջինից երրորդ կետերը: Հավատացե'ք ձեզ և ձեր ուժերին, չէ? որ մարդիկ ծնվում են հավասար և մեծանալով դառնում այնպիսին, ինչպիսին որ դառնում են:      Հինգերորդ. Այբ-ից Ֆ հասնելու համար անգամ պետք է մյուս տառերը հաղթահարել, չկանգնել այլ տառի մոտ. Ֆ-ի?ն ես ուզում հասնել, ուրեմն ոչ մի Մեն-ի կամ Ո-ի մոտ կա'նգ մի առ, շարժվի'ր առաջ:  Կարդացի?ր սա, սկսի'ր գործել, կյանքն իր տեղում չի դոփում: Դե', քեզ տեսնեմ :)))

Ժպտա', բարեկա'մս, ժպտա'

Հեղինակ` Astgh N. | 11:15, 20.02.2012 | Smile! | ID: 6617 | 180 դիտում |

SMILE!!! :) Ի?նչ դժվար բան կա դրանում... Տե'ս` բարձրացնում ես շուրթիդ մի անկյունը, ապա մյուսը, և ծնվում է ժպի~տ: Դե~, ինչու? ես տխուր: Հապա ի'նձ լսիր. նայի'ր շուրջ: Ի?նչ ես տեսնում: Դու ցույց ես տալիս ամպամած երկինքը, չորացած ծառերը, մտախոհ մարդկանց... Է'հ, բարեկա'մս, ուշադիր չես նայում: Նայի'ր այն անուշիկ բալիկին, ինչպես է մայրիկի թևն ամուր գրկած քայլում և ժպտում ամեն անցորդի, նայի'ր այս մերկ ծառին, որի վրա կամաց-կամաց բողբոջներ են ծնվում, նայի'ր հեռու~ հեռվում ամպերի միջից երևացող լույսի շողը. նա հաղթել է ամպերին: Նայի'ր այն հաշմանդամ մարդուն, ով ժպտում է  և ոգևորված ինչ-որ բան է պատմում իր ընկերոջը: Նայի'ր այն փոքրիկ ցողունին, որ ասֆալտի միջից է դուրս եկել, նայի'ր սիրահար այս զույգերին...  Նայի'ր ու ժպտա, չէ? որ այս գորշ ամբոխի միջից գեթ մեկը քո ժպիտի կարիքն ունի: Այս կյանքը շատ կարճ է այն տխուր անց կացնելու համար: Կնճիռնե?ր կառաջանան: Աստվա'ծ իմ, բարեկա'մս, մի' ծիծաղեցրու ինձ: Ծերության տարիներին դեմքիս մի  բան կուզեմ ունենալ` երջանկության կնճիռներ: Լորդ Հենրին այնքան ճիշտ խոսք ուներ. երբ մարդը մտախոհ է դառնում, նա տգեղանում է. մեծանում է նրա քիթը, ճակատի վրա փոսեր են հայտնվում, մեջքը ծռվում է և այլն և այլն: Իմ կյանքի մայրամուտին ես կուզեմ, որ իմ թոռնիկները նայեն ինձ և ասեն` տատիկն առանց բերանի ձևը փոխելու էլ ասես ժպտալիս լինի: Ժպտա', բարեկա'մս, ագահություն մի' արա: Տուր աշխարհին քո ժպիտը, և նա քեզ շնորհակալություն կասի: Դու ասում ես, որ քեզ վիրավորանք են հասցրել: Ուրեմն լսի'ր ինձ: Կա մի ավանդազրույց.

 Մի օր աշակերտը գալիս և ասում է իր ուսւոցչին.   - Ուսուցի'չ, դու այնքան հանգիստ ես: Դու ոչ ոքից չես վիարավորվում, ոչ ոքի հետ չես վիճում: Ասա' ինձ, ինչպե?ս ես էլ քեզ պես դառնամ:   - Մի տոպրակ վերցրու' և մի'շտ քեզ մոտ պահիր: Ամեն անգամ, երբ մեկի վրա բարկանաս, վիրավորես կամ վիրավորվես, մեկ կարտոֆիլ գցիր տոպրակիդ մեջ:    Անցան ամիսներ: Աշակերտի տոպրակը լիքն էր: Իսկ այն կարտոֆիլները, որոնք նա ամենասկզբում էր գցել տոպրակի մեջ, սկսել էին փտել և զզվելի հոտ արձակել: Աշակերտը եկավ ուսուցչի մոտ:    - Ուսուցի'չ, ես այսպես այլևս չեմ կարող, ինձ ուրի'շ ձև ասա. տոպրակն արդեն շատ ծանր է, իսկ այն կրելը ոչ միայն բարդ է, այլև տհաճ:    - Այդպես է նաև քո հոգին: Ամեն անգամ, երբ դու բարկանում ես և վիրավորանքն ու չարությունը պահում ներսումդ, դրանք կուտակվում են: Հներն սկսում են փտել և թունավորել հոգիդ, ծանրացնել այն: Դե'ն նետիր այդ աղբը քո հոգուց այնպես, ինչպես այ տոպրակը հիմա կնետես:

  Տեսնու?մ ես: Ժպտա', բարեկա'մս, ժպտա', քանի դեռ շնչում ես: Ամեն պահ նվեր է քեզ, և այդ նվերը ժպիտով պիտի ընդունես: Ժպտա' ու հավատա', որ ամեն ինչ լավ է լինելու: Ժպտա' ու ուրի'շ տեսանկյունից կտեսնես աշխարհը, կտեսնես ծիածանի բոլոր գույները, կլսես երգը անձրևի...

 

   Ժպտա', բարեկա'մս, ժպտա~

 http://astgh-starlight.blogspot.com/2012/02/blog-post_4978.html

Egg_head

Հեղինակ` ArthurA | 01:28, 11.02.2012 | SMILE | ID: 4146 | 272 դիտում |

Violinist Copies Nokia Cell Phone That Rings During Concert

Հեղինակ` ArthurA | 23:50, 27.01.2012 | SMILE | ID: 3620 | 226 դիտում |
Классика и звонок на мобильный !

Ну погоди! Նոր սերիաներ

Հեղինակ` Alex Harutyunyan | 16:36, 18.12.2011 | Smile :) | ID: 1676 | 157 դիտում |

21-րդ դարի ընտանիք :)

Հեղինակ` Alex Harutyunyan | 23:48, 17.12.2011 | Smile :) | ID: 1442 | 96 դիտում |

:)

Հեղինակ` Alex Harutyunyan | 23:03, 17.12.2011 | Smile :) | ID: 1437 | 94 դիտում |

:)

Հեղինակ` Alex Harutyunyan | 22:26, 17.12.2011 | Smile :) | ID: 1422 | 94 դիտում |

Տեխնիկայի դարա :)

Հեղինակ` Alex Harutyunyan | 22:21, 17.12.2011 | Smile :) | ID: 1416 | 71 դիտում |

Sorry :)))))

Հեղինակ` Alex Harutyunyan | 21:53, 17.12.2011 | Smile :) | ID: 1390 | 71 դիտում |