La dolce vita
Եվ մեկ անգամ ևվս համոզվում եմ , որ կյանքը սիրում եմ իր բոլոր սև ու սպիտակ կողմերով: Դիպլոմս կարծես մոտենում է իր ավարտին և Ես երջանիկ եմ : Երջանիկ եմ նաև իմ կյանքու իրադարձությունների աջկայության համար: Ուրախ եմ : Կապի վերջ:
ԴԱՐՁԵՔ ԱՍՏՂ ODNOKLASSNIKI.RU ԿԱՅՔՈՒՄ www.armjamanc.ru
Բոլոր այն մարդիք ովքեր օգտվել են կամ օգտվում են одноклассники.ру կայքից ապա նկատած կլինեն, որ կայքում կան այնպիսի էջեր, որոնք պատկանում են հայտնի մարդկանց(աստղերի) և տվյալ մարդկանց էջի վերևում առկա է նման գրվածք
Բոլոր աստղերի ցոուցակը կարող եք տեսնել այստեղ: Եթե ցանկանում եք, որ Ձեր էջում նույնպես նույն գրվածքը լինի, ապա կատարեք իմ կողմից ցուցադրված քայլերը: Տեղեկացում: Այս ամենը կատարելով, աստղը կտեսնեք միայն Դուք, և էջը թարմացնելուց հետո կրկին այն կվերադառնա նույն տեսքին:
Հաջորդ քայլում փոխում եք HTML կոդը
Բացված պատուհանում գրում հետևյալ կոդը
և x-ով փակում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ......ՍՈՑ. ՑԱՆՑԵՐ ՋԱՐԴԵԼ ԵՔ ՈՒԶՈՒՄ?
ԵՍ ՇԱՏ ԵՄ ՄՏԱԾԵԼ ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ և ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՍԵԼՈՎ ՈՐ ԿՍՈՎՈՐԱՑՆԵՄ ՋԱՐԴԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՈՑ. ՑԱՆՑ ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ ԳՈՐԾՈՒՄ Է ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԲԱՑԻ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐ ՋԱՐԴԵԼՈՒՑ ԿՍՈՎՈՐԱՑՆԵՄ ՆԱև ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԹԵՄԱՅՈՎ ՀԱՐՑԵՐԻՆ ԵՎ ԿՕԳՆԵՄ ՁԵԶ ԲԱՅՑ ԴՈՒՔ ԴՐԱ ԴԻՄԱՑ ԻՆՁ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՔ ՎԻՎԱՍԵԼԻ ԿԱՄ ՕՐԱՆԺԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԳՆԻ ԵՆ:
ԻՍԿ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԿԱՊՆՎԵԼ E-MAIL -ՈՎ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ:
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԿԱՊՆՎԵԼ ԻՆՁ ՀԵՏ ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿՈՒՄ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ;
some points which surprised and which will surprise me…
As you might know there’s pretty complicated situation in one of Yerevan parks, Mashtots Park… The situation is because of some “boutiques” which the government let to build there… Let me tell you the whole situation from the beginning in two words…
Ինչպես խորամանկ կերպով Odnoklassnik-ի կայքում ունենալ մի քանի տարիք
Եթե ուզում եք ձեր պրոֆիլը նայողներին զարմացնել, ապա կարող եք դա անել հետևյալ կերպ: Կա մի շատ հետաքրքիր ու շատ հեշտ ձև մարդկանց շփութմունքի մեջ գցելու համար: Նախ սեղմում ենք անվան վրա, հետո քաղաքի տեղում գրում և իրարից ստորակետով անջատում երկու տարիք, օրինակ ` город , 18 лет , 19 лет և պահպանում ենք փոփոխությունները: Ստանում ենք հիանալի արդյունք ` երեք տարիք մեկի փոխարեն:
menq el mi or kmetsananq....
Սիրո հանրահաշիվը
Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, անձրևներ կգան ու կչորանան, ձյան փաթիլները կիջնեն ու կհալչեն, մարդիկ անտարբեր ու սառը հայացքներով կշարունակեն իրենց մրցավազքը, նոր սրտեր կմիավորվեն, այլ սրտեր կկոտրվեն, երկրագունդը կշարունակի պտտվել իր առանցքի շուրջ, արևը կշարունակի շողալ, միայն յոթ միլիարդ մարդկանց միջից կպակասի մեկը... Եվ անգամ այդ մարդու պակասելով այդ յոթ միլիարդը չի փոխվի, քանի որ այն ևս պայմանական է, ինչպես ամեն բան այս կյանքում... Անգամ թվերն են պայմանական, և մեկին գումարած մեկ միշտ չէ, որ երկուսի է հավասար... Եվ շատ հաճախ երկուսը բաժանած երկուսի բնավ էլ մեկ չի ստացվում. ստացվում է զրո... Ահա այդ զրոն եմ ես...
Ես վաղուց արդեն չկայի. ես ՄԵՆՔ էի դարձել. մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Երկուսով ապրում էինք, երկուսով շնչում: Քո հայացքն արդեն իսկ բավական էր, որ սկսեի լայն ժպտալ, մեկ բառդ ամբողջ օրս էր պայմանավորում: Դու սիրում էիր ինձ, ես սիրում էի քեզ: Ես քոնն էի, դու` իմը: Մեր ամեն ինչը պատկանում էր մեզ և ոչ ինձ ու քեզ առանձին-առանձին... Մեկին գումարած մեկ հավասար է մեկի: Մեր հարսանիքը... Այն հեքիաթի էր նման: Ես երբեք էլ ճոխ հարսանիքի մասին չեմ երազել: Հարսանիքից հետո մենք գնացինք անտառի մեջ գտնվող մի տնակ, որտեղ մենք էինք և մեր սերը... Որքան հաճելի էր արթնանալ առավոտյան և բնության ձայնի ներքո քո քնկոտ ձայնը լսել: Անտառում երկա~ր զբոսնում էինք, արկածներ հորինում, գանձեր որոնում, դու ինձ արջից էիր փրկում, իսկ ես քո հերոսության համար համեղ կարկանդակ էի պատրաստում: Անցավ մեկ տարի...
Մեկին գումարած մեկ հավասար է երեք... Մենք փոքրիկ հրաշքի էինք սպասում: Դու յոթերորդ երկնքում էիր: Երբեմն գալիս և ինձ վրա ծիծաղում էիր` ասելով, որ շուտով ինձ գնդլիկ-բոքոնիկ պիտի կոչես: Երկար ծիծաղում էինք, փորձում գուշակել, թե ում նման կլինի մեր սիրո պտուղը... Սակայն Աստված չկամեցավ մեզ ցույց տալ մեր փոքրիկին... Նա, ինչպես նվիրեց, այդպես էլ հետ վերցրեց իր պարգևը... Առնվազն ցինիզմ կարելի է կոչել: Մենք տառապում էինք... Ես էի տառապում: Արդեն կապվել էի կլորիկ փորիկիս, որին արդեն մեր ընտրած անունով էի դիմում, իսկ հիմա?... Հիմա միայն դատարկություն... Դու սառել էիր: Դու ինձ էիր մեղադրում: Ու թեև դրա մասին ոչ մի անգամ չբարձրաձայնեցիր` ամեն անգամ դա էի կարդում աչքերիդ մեջ: Դու չէիր կարողանում ինձ ներել նաև այն, որ երկար ժամանակ չէի կարողանալու քեզ զավակ պարգևել: Դու սկսեցիր սպանել սերը: Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Մենք միասին էինք, բայց դու կողքիս չէիր, մենք դարձանք ես ու դու: Մտածում էի` կանցնի: Տառապում էի լուռ, աննկատ... Ամեն ինչ անում էի, որ անցածի պես լինի: Բայց դու դավաճանեցիր... Գնացիր... Երկուսը բաժանած երկուսի հավասար է մեկի: Հույսս դեռ չէր մարել: Դռան թակոց: Դատական կատարածու: Ապահարզան: Նոր ամուսնություն: Երկուսը բաժանած երկուսի հավասար է ԶՐՈ:
Ինքդ էլ գիտես` զրոն գոյություն չունի, նրան չի կարելի հաշվել. զրո ու վերջ: Մի?թե սիրո մեր հանրահաշիվն այսպիսի ավարտ պիտի ունենար, մի?թե այդքան թույլ էր մեր գումարածը...
Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, կառաջանան նոր երկուսներ, երեքներ, մեկեր և զրոներ... Զրոն, սակայն, չի լինում հաշվել...
ԱՅԲ-ից Ֆ երազանքի ուղին
Անուրջները կարող են ի կատար ածվել,
Հավատա', թանկագի'ն իմ բարեկամ. Այբ-ից Ֆ թե ցանկանաս դու անցնել Պիտի անցնես նաև Բեն, Գիմ ու Դա... Բոլորս էլ երազում ենք: Նա, ով չի երազում, չի ապրում: Վերջերս լայն տարածում են գտել գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք սովորեցնում են երազանքներն իրականացնելու արվեստը... <<Եվ իսկապես. ի?նչ դժվար բան կա>>, - կմտածեք դուք: Կա, հավատացե'ք: Դժվար բանը մենք ենք: Ամեն մարդ ստանում է այն, ինչն իր մոտ է պահում: Իմ շատ սիրելի դասախոսներից մեկն ինձ ասաց. <<Երբ Աստված տեսնում է, որ դու քո ցավը ամուր գրկած նստել ես, նա այն նվիրում է քեզ` տեսնելով, որ դու չես բաժանվում դրանից>>: Մարդիկ հաճախ անգիտակցորեն ապրում են մի կյանք, որում շաաատ քիչ մասն է հենց ինքը` ԿՅԱՆՔը կազմում: Շատ է ճիշտ է այն խոսքը, որ կյանքը մի գիրք է, որի մաքուր էջերի վրա մենք ենք գրում: Իսկ նրանց մոտ ընդամենը մի քանի էջ է <<երջանիկ ձեռքով>> գրված:
Your dream is your dream.
Its value is based on the fact that you love it ...
Փաստորեն` առաջին կարևոր նախապայմանը հավատալն է: Երբ դու հավատում ես, որ վաղն արթնանալու ես և ուրախ օր ունենալու, դու ակամայից ծրագրավորում ես վաղը. անգամ օրվա բացասականի մեջ դրականը կտեսնես: Հավատալով, որ դու կարող ես, որ դու գեղեցիկ ես` արդեն անցնում ես ճանապարհի կեսը:
Երկրորդը երազանքի վիզուալացումն է: Փակե'ք ձեր աչքերը, պատկերացրե'ք, որ ձեր երազանքն իրականացել է, զգացե'ք այդ ուրախությունը, հավատացե'ք, որ ունեք այն: Թե' դրական լիցքեր կստանաք, թե' կծրագրավորեք ձեր երազանքի իրականացումը:
Երրորդ կետ կարելի է ընդունելդրականությունն ու ակտիվությունը:Լրացուցիչ խնդիրներ մի' ստեղծեք: Եթե որևէ բան չի ստացվում, մի' վհատվե'ք, փորձե'ք նորից: Եթե ցանկանում եք ձեզ սովորեցնել ամեն առավոտ վազել, մի' ընկեք առաջին օրվա ազդեցության տակ և մի' հրաժարվեք ձեր նպատակից: Չորրորդ անգամն արդեն հաճելի կլինի: Պոզիտիվ մտածելակերպ. ահա այն, ինչն ապրեցնում է և ձգում դեպի ձեզ տարբեր մարդկանց:
Չորրորդ. ամեն ինչ միանգամից չի ստացվում, համբերատա'ր եղեք, մի' դադարեք գործածել առաջինից երրորդ կետերը: Հավատացե'ք ձեզ և ձեր ուժերին, չէ? որ մարդիկ ծնվում են հավասար և մեծանալով դառնում այնպիսին, ինչպիսին որ դառնում են:
Հինգերորդ. Այբ-ից Ֆ հասնելու համար անգամ պետք է մյուս տառերը հաղթահարել, չկանգնել այլ տառի մոտ. Ֆ-ի?ն ես ուզում հասնել, ուրեմն ոչ մի Մեն-ի կամ Ո-ի մոտ կա'նգ մի առ, շարժվի'ր առաջ:
Կարդացի?ր սա, սկսի'ր գործել, կյանքն իր տեղում չի դոփում: Դե', քեզ տեսնեմ :)))Ժպտա', բարեկա'մս, ժպտա'
SMILE!!! :) Ի?նչ դժվար բան կա դրանում... Տե'ս` բարձրացնում ես շուրթիդ մի անկյունը, ապա մյուսը, և ծնվում է ժպի~տ: Դե~, ինչու? ես տխուր: Հապա ի'նձ լսիր. նայի'ր շուրջ: Ի?նչ ես տեսնում: Դու ցույց ես տալիս ամպամած երկինքը, չորացած ծառերը, մտախոհ մարդկանց... Է'հ, բարեկա'մս, ուշադիր չես նայում: Նայի'ր այն անուշիկ բալիկին, ինչպես է մայրիկի թևն ամուր գրկած քայլում և ժպտում ամեն անցորդի, նայի'ր այս մերկ ծառին, որի վրա կամաց-կամաց բողբոջներ են ծնվում, նայի'ր հեռու~ հեռվում ամպերի միջից երևացող լույսի շողը. նա հաղթել է ամպերին: Նայի'ր այն հաշմանդամ մարդուն, ով ժպտում է և ոգևորված ինչ-որ բան է պատմում իր ընկերոջը: Նայի'ր այն փոքրիկ ցողունին, որ ասֆալտի միջից է դուրս եկել, նայի'ր սիրահար այս զույգերին... Նայի'ր ու ժպտա, չէ? որ այս գորշ ամբոխի միջից գեթ մեկը քո ժպիտի կարիքն ունի: Այս կյանքը շատ կարճ է այն տխուր անց կացնելու համար: Կնճիռնե?ր կառաջանան: Աստվա'ծ իմ, բարեկա'մս, մի' ծիծաղեցրու ինձ: Ծերության տարիներին դեմքիս մի բան կուզեմ ունենալ` երջանկության կնճիռներ: Լորդ Հենրին այնքան ճիշտ խոսք ուներ. երբ մարդը մտախոհ է դառնում, նա տգեղանում է. մեծանում է նրա քիթը, ճակատի վրա փոսեր են հայտնվում, մեջքը ծռվում է և այլն և այլն: Իմ կյանքի մայրամուտին ես կուզեմ, որ իմ թոռնիկները նայեն ինձ և ասեն` տատիկն առանց բերանի ձևը փոխելու էլ ասես ժպտալիս լինի: Ժպտա', բարեկա'մս, ագահություն մի' արա: Տուր աշխարհին քո ժպիտը, և նա քեզ շնորհակալություն կասի: Դու ասում ես, որ քեզ վիրավորանք են հասցրել: Ուրեմն լսի'ր ինձ: Կա մի ավանդազրույց.
Մի օր աշակերտը գալիս և ասում է իր ուսւոցչին. - Ուսուցի'չ, դու այնքան հանգիստ ես: Դու ոչ ոքից չես վիարավորվում, ոչ ոքի հետ չես վիճում: Ասա' ինձ, ինչպե?ս ես էլ քեզ պես դառնամ: - Մի տոպրակ վերցրու' և մի'շտ քեզ մոտ պահիր: Ամեն անգամ, երբ մեկի վրա բարկանաս, վիրավորես կամ վիրավորվես, մեկ կարտոֆիլ գցիր տոպրակիդ մեջ: Անցան ամիսներ: Աշակերտի տոպրակը լիքն էր: Իսկ այն կարտոֆիլները, որոնք նա ամենասկզբում էր գցել տոպրակի մեջ, սկսել էին փտել և զզվելի հոտ արձակել: Աշակերտը եկավ ուսուցչի մոտ: - Ուսուցի'չ, ես այսպես այլևս չեմ կարող, ինձ ուրի'շ ձև ասա. տոպրակն արդեն շատ ծանր է, իսկ այն կրելը ոչ միայն բարդ է, այլև տհաճ: - Այդպես է նաև քո հոգին: Ամեն անգամ, երբ դու բարկանում ես և վիրավորանքն ու չարությունը պահում ներսումդ, դրանք կուտակվում են: Հներն սկսում են փտել և թունավորել հոգիդ, ծանրացնել այն: Դե'ն նետիր այդ աղբը քո հոգուց այնպես, ինչպես այ տոպրակը հիմա կնետես:Տեսնու?մ ես: Ժպտա', բարեկա'մս, ժպտա', քանի դեռ շնչում ես: Ամեն պահ նվեր է քեզ, և այդ նվերը ժպիտով պիտի ընդունես: Ժպտա' ու հավատա', որ ամեն ինչ լավ է լինելու: Ժպտա' ու ուրի'շ տեսանկյունից կտեսնես աշխարհը, կտեսնես ծիածանի բոլոր գույները, կլսես երգը անձրևի...
Ժպտա', բարեկա'մս, ժպտա~
http://astgh-starlight.blogspot.com/2012/02/blog-post_4978.html
