Orange Բլոգ

Lady Gaga - The Edge of Glory (vdjRob's Dance Remix)

Հեղինակ` Rob Nagdalyan (vdjRob) | 21:37, 10.04.2012 | Remix | ID: 9667 | 68 դիտում |
Lady Gaga - The Edge of Glory (vdjRob's Dance Remix)

Lady Gaga - Born This Way

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 22:41, 17.12.2011 | Lady Gaga | ID: 1433 | 278 դիտում |
Ահա և Նրա գլուխգործոցը: Այն երգը, որ օգնում է միլիոնավո մարդկանց ապրել: ՀՐԱ՜ՇՔ:

Lady Gaga - Judas

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 22:38, 17.12.2011 | Lady Gaga | ID: 1431 | 266 դիտում |

Lady Gaga - The Edge of Glory

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 22:35, 17.12.2011 | Տարբեր | ID: 1429 | 252 դիտում |

Հայկական <<երաժշտական>> հեռուստաալիք

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 21:53, 17.12.2011 | Տարբեր | ID: 1399 | 281 դիտում |

Այսօր ուզում եմ խոսել հայկական իբրև թե երաժշտական հեռուստաալիքի մասին:  ԴԱՐ 21 կոչվող հեռուստաալիքը չի կարելի կոչել երաժշտական: Շատ-շատ կարող ենք կոչել գովազդային Muz TV. Չգիտես ինչու, ամեն անգամ, երբ միացնում ես այս հեռուստաալիքը ինչ-որ մի որակյալ երգ լսելու ակնկալիքով, միանգամից հիասթափվում ես: Ի՞նչ է հնչում այն հեռուստաալիքով, որ երիտասարդությանը պետք է ճաշակ թելադրի: ՊԱՏԱՍԽԱՆ. անմակարդակ երաժշտություն:  Երաժշտական ալիքի եթեր ընկնելու համար երգիչները պետք է կատարելագործվեն, անընդհատ աշխատեն, մրցակցեն, այդպիսով բարձրացնելով մեր շոու-բիզնեսի մակարդակը: Սա բացակայում է: Այս ալիքով պետք է ցուցադրվի որակյալ երաժշտություն, ոչ թե այն, ինչի համար վճարվում է:

Ես վերջերս շատ զարմացա, որ հեռուստաալիքը չցուցադրեց Սիրուշոի I Like It-ը: Վերջապես մեր շոու-բիզնեսում հայտնվեց մի որակյալ տեսահոլովակ և երգ, որը պարզապես առհամարվեց այս ինքնակոչ ալիքի կողմից:

Զարմանքի մի նոր ալիք խորտակեց ինձ, երբ սպասեցի,սպասեցի և հասկացա, որ տեսահոլովակի պրեմիերայից արդեն 15 օր հետո ալիքը դեռ ցույց չի տվել Lady Gaga-ի Marry The Night-ը:

Ի՞նչ է լինելու սրա վերջը: Շատ կարևոր մի հարց, որի պատասխանը շատ դժվար է գտնել: Արդյո՞ք մեր ճաշակ թելադրող ալիքը <<խելքը գլուխը կհավաքի>> և կմտածի ոչ թե փողի, այլ որակի մասին:

Lady Gaga - Born This Way

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 16:31, 15.12.2011 | Lady Gaga | ID: 1091 | 246 դիտում |
Շատ եմ սիրում այս նկարը: Շատ խորհրդավորություն կա նրա մեջ: <3

Lady Gaga - Marry The Night

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 15:53, 15.12.2011 | Lady Gaga | ID: 1089 | 295 դիտում |

Սկզբում հաստատ իմացիր, ապա՝ խոսիր

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 15:26, 15.12.2011 | Lady Gaga | ID: 1088 | 330 դիտում |

Lady Gaga - Born This Way photoset

Մեկ-մեկ կատաղությունից պայթում եմ, երբ Լեդի Գագայի մասին ինձ մոտ վատ բաներ են ասում: Մարդի սովոր են, որ երգիչ-երգչուհիները պետք է լինեն բթամիտ հավեր, երգեն հիմար երգեր ու վերջ: Մարդկանց համար այս ամենը անող մարդիկ սովորական են: 

Մարդիկ կարծում են, որ Գագան խելառի մեկն է, որ գժի պես է  հագնվում, երգում հասարակ երգեր  և անճաշակի մեկն է : Ընդ որում այս ամենը ասողները երբեևէ չեն կարդացել մի նորություն Գագայի մասին, չեն լսել նրա երգերը կամ չեն խորացել դրանց և դրանց տեսահոլովակների մասին:

Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան մարդու կյանք է փրկել այս <<Խենթ Լեդին>>: Գիտե՞ք թե ինչի մասին է Born This Way-ը: Իհա՜րկե ոչ: Բացատրեմ - սա այն մասին է, որ ամեն մարդ այնպիսին է, ինչպիսին որ ծնվել է, և ոչ ոք իրավունք չունի փոխելու նրան: Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իրեն և ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: Կապ չունի մարդը սևամորթ է, սպիտակամորթ, այլընտրանքային օրիենտացիայով և այլն: 

Մտեք Twitter, գրեք <<Lady Gaga saved my life>>: Ու տեսեք, թե որքան արդյունքներ կգան : Գագան իր կոչերով, ելույթներով, գործողություններով մարդկանց ազատություն է քարոզում: Եվ ասեմ, դա օգնում է:

Ինչու եմ այս ամենը պատմում. դուք նույնիսկ չեք կարող և չեք անում անել նրա արածների 1%-ը: Մինչև նորան փնովելը, մտածեք, թե արդյո՞ք դուք մարդկանց ինչ-որ օգուտ տալիս եք: Դուք ուժ տալի՞ս եք որևէ մեկին ապրելու համար: Դե ուրեմն հաջորդ անգամ որևէ մեկի մասին խոսելիս մտածեք, արդյոք դուք նրան գիտեք այնքան, որքան նա իրականում գոյություն ունի: