Orange Բլոգ

Just live your LIFE!

Հեղինակ` Artush Rushanyan | 15:10, 06.04.2012 | Մտորումներ | ID: 9618 | 34 դիտում |

Երբեմն հետ ես նայում ու հասկանում ես, որ դեռ ոչ մի բան չես արել: Կամ էն ինչ արել ես, քո համար չես արել, կամ ավելի ճիշտ ասած, քո ուզածով չես արել: Ու փոշմանում ես... Բայց մեկա շարունակում ես նույն սխալը գործել: Ու ամեն անգամ նայում ես հետ ու զգում ես, որ չէ , էլի քո ուզածով չարեցիր: ԲԱՅՑ ԻՆՉԻ? Ինչի ինչ որ բան անելիս մենք հաճախ մտածում ենք թե " Վայ տենաս էն մեկը ինչ կմտածի" կամ "չէէ էս մեկը սենց կմտածի" ու ամեն անգամ մեր ուզածը չենք անում: Ու ամեն անգամ ինքներս մեզ խոստանում ենք թե "վերջ, էս վերջին անգամն ա սենց, ում ինչ գործնա ես ինչ եմ անում" ու էլի կրկնում ենք նույն սխալը: Ախր պարզապես պետք է ընդունել ու հասկանալ, որ մի կյանք ենք ապրում, ու չպետք է ապրենք հարևանի, բարեկամի կամ ինչ-որ մի կորած ծանոթի թերի ու սխալ կարծիքի համար, այլ պետք ա ապրել մեզ համար: Վերջի վերջո մեր կյանքն է չէ, հո իրանցը չի...Ու պետքա պռոստը ԱՊՐԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ! ու ոչ թե փորձել հարմարեցնել այն սավսեմ օտար մեկի կարծիքին... Գիտեմ հիմա կարդում ես ու մտածում ես "Ես իմ համար եմ ապրում, ոչ թե ուրիծի կարծիքի", բայց հլը մի վայրկյան հետ նայի, հիշի սաղ, վերլուծի ու անկեղծ ասա ԴՈՒ ԻՐՈՔ ՔՈ ՈՒԶԱԾՈՎ ԵՍ ԱՊՐՈՒՄ? Էհ... էս էլ ա էն թեմաներից որի շուրջ անվերջ կարելիա ծավալվել, բայց մեկա ուրիշին ասելը հեշտա առաջին հերթին ինքդ քեզ պետք ա համոզես JUST TO LIVE YOUR LIFE...

Մոլիտվա....

Հեղինակ` Artush Rushanyan | 15:05, 06.04.2012 | Մտորումներ | ID: 9617 | 38 դիտում |
Անկեղծ ասեմ ինքս էլ չգիտեմ ինչի պոստի վերնագիրը որոշեցի հենց "Մոլիտվա" դնել, և ոչ թե ասենք "Աղոթք": Երևի պատճառը վերջերս մտքիս մեջ պտտվող երգն է` սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչի Մոլիտվան: Չեմ ուզում խորանալ կրոնական թեմաներով , բայց խոսելում եմ աղոթքի մասին: Մեր օրերում մարդկության մեծամասնությունը սկսում է աղոթել մենակ այն պահին երբ թվում է թե գտնվում է անելանելի իրավիճակում: Բայց քչերն են նկատում, որ մեր աղոթքը մեր մեջա, ու միշտ մեզ հետ: Աղոթքն էն չի , ինչը ասում եք բարձրաձայն կամ մտքում` դիմելով Աստծուն, աղոթքը ոչ մեր շուրթերին է, ոչ ուղեղում, աղոթքը միշտ մեր սրտերում է: Ու անգամ էն մարդիկ, ովքեր չեն հավատում ու ընդհանրապես չեն աղոթում, միշտ իրենց սրտերում ունեն պահած աղոթք: Իրենք էլ չգիտեն էդ մասին: Ուղղակի նրանք դա այլ կերպ են կոչում: Եվ վերջիվերջո` Աղոթքը դա մեր Հույսն է: Հույսը, որ մեզ ուժ է տալիս հավատալու , որ ամեն ինչ լավ կլնի: Պետք չի նստել ու սաղ պրոբլեմները թողած մենակ աղոթել: Պետք է պարզապես պայքարել ու հաղթահարել այդ ամենն` աղոթքը սրտներումս պահած: Ու հիմա ես ունեմ աղոթելու կարիք: Թե ինչի համար ու ինչպես եմ աղոթում Աստված լավ գիտի:

Նորից բարև

Հեղինակ` Երվանդ Իսմաիլյան | 20:07, 08.02.2012 | uncategorized | ID: 4050 | 160 դիտում |

Բարև բայլուս ժողովուրդ , ինչ կա չկա ? արդնե մոռացել էի էստեիղ մասին , լավա ընկերներիցս մեկը հիշեցրեց  Ինչպես է ձեր կյանքը ? լավ ? հրաշալի է , իմը? ահհհ,  ես դպրոցում եմ դեռ , մի քանի կիսածնունդ ծրագրեր ու սիրային հիասթափություններ , տենանք , եթե չմոռանամ այստեիղ մասին , օրը մեկ պոստ խոստանում եմ 

Կյանք

Հեղինակ` Armine Hovhannisyan | 10:39, 31.01.2012 | Աֆորիզմ | ID: 3751 | 209 դիտում |

Մի վախեցեք աճել դանդաղ, վախեցեք մնալ անփոփոխ (չինական ասացվածք):

Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում (Ֆրիդրիխ Նիցշե):

հաջողություն

Հեղինակ` Armine Hovhannisyan | 10:35, 31.01.2012 | Աֆորիզմ | ID: 3747 | 129 դիտում |

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է: Հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական (Մերիլին Սավանտ)

Երջանկություն

Հեղինակ` Armine Hovhannisyan | 10:32, 31.01.2012 | Աֆորիզմ | ID: 3745 | 159 դիտում |

Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են թուլացնել ձեր հավատը ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՆԴԵՊ: Այդ գիծը բնորոշ է փոքր մարդկանց: Հանճարեղ մարդիկ, հակառակը, ոգեշնչում են ձեզ, որ դուք նույնպես ԿԱՐՈՂ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՃԱՐԵՂ (Մարկ Տվեն)

Սկզբում հաստատ իմացիր, ապա՝ խոսիր

Հեղինակ` Ղազարոս Մկրտչյան | 15:26, 15.12.2011 | Lady Gaga | ID: 1088 | 330 դիտում |

Lady Gaga - Born This Way photoset

Մեկ-մեկ կատաղությունից պայթում եմ, երբ Լեդի Գագայի մասին ինձ մոտ վատ բաներ են ասում: Մարդի սովոր են, որ երգիչ-երգչուհիները պետք է լինեն բթամիտ հավեր, երգեն հիմար երգեր ու վերջ: Մարդկանց համար այս ամենը անող մարդիկ սովորական են: 

Մարդիկ կարծում են, որ Գագան խելառի մեկն է, որ գժի պես է  հագնվում, երգում հասարակ երգեր  և անճաշակի մեկն է : Ընդ որում այս ամենը ասողները երբեևէ չեն կարդացել մի նորություն Գագայի մասին, չեն լսել նրա երգերը կամ չեն խորացել դրանց և դրանց տեսահոլովակների մասին:

Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան մարդու կյանք է փրկել այս <<Խենթ Լեդին>>: Գիտե՞ք թե ինչի մասին է Born This Way-ը: Իհա՜րկե ոչ: Բացատրեմ - սա այն մասին է, որ ամեն մարդ այնպիսին է, ինչպիսին որ ծնվել է, և ոչ ոք իրավունք չունի փոխելու նրան: Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իրեն և ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: Կապ չունի մարդը սևամորթ է, սպիտակամորթ, այլընտրանքային օրիենտացիայով և այլն: 

Մտեք Twitter, գրեք <<Lady Gaga saved my life>>: Ու տեսեք, թե որքան արդյունքներ կգան : Գագան իր կոչերով, ելույթներով, գործողություններով մարդկանց ազատություն է քարոզում: Եվ ասեմ, դա օգնում է:

Ինչու եմ այս ամենը պատմում. դուք նույնիսկ չեք կարող և չեք անում անել նրա արածների 1%-ը: Մինչև նորան փնովելը, մտածեք, թե արդյո՞ք դուք մարդկանց ինչ-որ օգուտ տալիս եք: Դուք ուժ տալի՞ս եք որևէ մեկին ապրելու համար: Դե ուրեմն հաջորդ անգամ որևէ մեկի մասին խոսելիս մտածեք, արդյոք դուք նրան գիտեք այնքան, որքան նա իրականում գոյություն ունի: