Orange Բլոգ

Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցն

Հեղինակ` Narek Badalyan | 19:59, 22.04.2012 | Պատմական | ID: 9795 | 42 դիտում |

Կարդացեք ամբողջը http://www.armjamanc.ru/#ixzz1smlfLiRi  www.armjamanc.ru 

Հարգելի հայրենակիցներ 2 օրից Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցն է եկեք բոլոր հայերով համախմբվենք և ամբողջ սոցիալական կայքերում,համացանցում տարածենք  եղեռնի այս նկարը:  

Մոլուցքի առաջին քայլերը... Face.Բ.Ու.Ք...

Հեղինակ` Edgar Muradyan | 20:11, 17.02.2012 | ♥ FACEBOOKամոլ | ID: 4670 | 330 դիտում |

   Այս բաժնի առաջին փոսթությունը պարզապես ծանոթություն է այս բաժնում հետագա փոսթությունների մասին: Ինչպես ԲԱԺՆԱվերնագիրն է հուշում այստեղ կլինի ամեն ինչ "Facebook"-ի մասին... հնարավոր ամեն ինչ... ամեն ինչ` ինչ գտնեմ...  ՈՒ ՏԵՆՑ! Միակ տեղեկությունը այս փոսթության մեջ ԹՈՂ ԵՂԻՑԻ այ սա.  

Facebook-ում կա հայկական էջ, որի մեջ Facebook-ի հետ կապված ցանկացած հարցին կպատասխանեն: Նրան ԿԱՆՎԱՆԻՆ Մը. "Facebook Հայաստան",  ՀԼԸ ՄԻ ԱՇԵՔ Նկարի վրա սեղմումով. 

 

 

ԲԱՐԻ ԵՐԹ այս FAceBOokամոլ բաժնին Facebookամոլների համար:

       ԱՄԵՆ...

Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

Հեղինակ` 3DNews ՏՏ Լրատվական | 17:47, 15.01.2012 | Նորություններ | ID: 3297 | 222 դիտում |

Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը - 3DNews ՏՏ Լրատվական - http://3dnews.3dn.ru/news/armenianinovationtechnologies/2012-01-15-619

Եզդիների մասին որպես ազգային փոքրամասնություն

Հեղինակ` Kara Leva | 01:44, 21.12.2011 | հետաքրքիր | ID: 2153 | 308 դիտում |

 

Ես որպես բլոգեր և մարդու իրավունքների ակտիվիստ հարկ եմ համարում նշելու, որ եզդիները որպես էթնիկ խումբ արժանի են հարգանքի հայ ազգիների հետ հավասար: Քանի որ մեր հասարակությունը երբեմն անվանում ենք հենց "հայ հասարակություն", "հայ ժողովուրդ" և այլն, մոռանալով, որ մենք մենակ չենք, մենք ունենք մեզ հարազատ փոքրիկ ժողովուրդ, որը ապրում է մեր կողքին, մեզ հետ: Սխալ եմ համարում նաև եզդի բառը օգտագործելը վիրավորական իմաստով կամ բացասական երանգներով: Ապրենք խախաղ և համերաշխ չոտնահարելով ազգային փոքրամասնությունների իրավունքները:

  Եզդիների դավանանքային հիմնարար խորհուրդների և հանրային կառուցվածքաբանության մասին

Առաջավոր Ասիայի կրոնական համակարգում իր ուրույն տեղն է գրավում եզդիականությունը: Մշտապես գտնվելով գոյության կռվի կիզակետում, ենթակա լինելով կրոնական հզոր և մրցակից, հարևան համակարգերի տարաբնույթ ներգործումներին ու, վերջապես, պատմության քառուղիներում հաճախ կանգնած լինելով «լինել-չլինելու» գերխնդրի առջև` այս հավատքի և այն կրող դավանանքային խմբի շուրջ ձևավորվել է գնահատականների թերևս ամենահակասական ու տարողունակ սպեկտրը:

Դարերով գտնվելով միմյանց հետ անմիջական շփման մեջ` հայերն ու եզդիները ձևավորել են հարաբերության ուրույն ավանդույթներ, որոնք ներկայումս էլ օժտված են կիրառելիության մեծ պոտենցիալով: Ասվածը կարևորվում է հատկապես նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում եզդիները բնակչության թվականակով ամենամեծ էթնիկ-դավանանքային խումբն են ։

Խոսելով եզդիների և եզդիականության մասին` դժվար է շրջանցել հարևան այլադավան հանրույթների կողմից նրանց կերպարի ընկալումների և հենց իրենց` եզդիների, ինքնաընկալման թեմաները: Փորձելով նյութի մեջ անդրադառնալ դրանց` նշենք միայն, որ ներկայումս հայաստանաբնակ եզդիների շրջանում ինքնության փնտրտուքի խնդիր կա. ինչը հաճախ սրվում է արտաքին գրգռիչների շնորհիվ ու պատճառ դառնում ոչ միայն տարաբնույթ շահարկումների, այլև ընդհուպ մինչև ներքին բախումների: Ըստ որում ինքնության անորաշությունը պայմանավորված է էթնիկ պատկանելության հիմնախնդրով, այն է` եզդիները առանձին էթնիկ միավոր են, թե՞ ընդամենը քուրդ ժողովրդի մեջ գոյառած դավանանքային խումբ: 

Սխալ կլինի պնդել, թե ճգնաժամը ծագել է այսօր. այն միշտ էլ առկա է եղել ու տարբեր առիթներով (և ոչ վերջին հերթին քաղաքական) շահարկվել է տարբեր ուժերի կողմից, սակայն մեր օրերում այն առավել սուր բնույթ է ստացել: Որքան էլ պարադոքսալ հնչի, խնդիրը առավել քան երբևէ կարիք ունի լուծման, և այդ լուծման շանսը հենց իրենց՝ եզդիների ձեռքում է: Ընդհանրապես, ինքնության ինքնաընկալման հարցը տարածվում է ոչ միայն Հայաստանում և արտասահմանում բնակվող եզդիների վրա, առկա է նաև նրանց գլխավոր սրբավայր՝ Լալըշա Նուրանիի (Լուսապայծառ Լալեշ)` եզդիական «Մայր Աթոռում», ուր այս թեման պակաս պառակտումների տեղիք չի տալիս:

 

շարունակությունը կարդացեք իմ բլոգից սեղմեք այստեղ

 

Հարիսա

Հեղինակ` Gevorg Gevorgyan | 21:41, 14.12.2011 | Armenia | ID: 1034 | 523 դիտում |

Հարիսան Հայկական ազգային կերակուր է։

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով  հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (Հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը:

Սա մի փոքրիկ գրառում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում, այս գրառումը կա Գերմաներեն, Անգլերեն Իսպաներեն և Ռուսերեն:

Մեկ ամիս առաջ Հարիսան պաշտոնականորեն գրանցվեց, որպես Թուրքական ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ:

Մի խոսքով մենք ոչ միայն Արտաքին քաղաքականությունում ենք անընդհատ տանուլ տալիս այլ նաև <<Սթից-Մթից Հարիսաների>> հարցում: