Kara Leva

by Kara Leva

20 տարեկան | իգական | Երևան

Япония разрабатывает самый быстрый суперкомпьютер - «К»

13:21, 04.01.2012 | հետաքրքիր | ID: 2906 | 412 դիտում |

 

    Японские специалисты начали создание нового суперкомпьютера, производительность которого превзойдет все существующие на сегодняшний день аналогов. Об огромной мощность компьютера говорит даже само же название - К, от японского Kei, что в переводе на украинский язык означает «большие ворота». По словам разработчиков, это название символизирует большой прорыв в компьютерных системах, ведь производительность компьютера достигает 10 петафлоп, что приблизительно равно 10 квадриллионов операций в секунду. Этот суперкомпьютер создается специалистами из корпорации Fujitsu и института RIKEN, специально по заказу Министерства науки и технологий, образования, культуры и спорта (MEXT). Планируется, что примерно через 2 года компьютер начнет свою работу. Он состоит из 800 стоек, на которых располагаются 80 000 процессоров Fujitsu SPARC64 ™ VIIIfx с тактовой частотой 2,2 ГГц. Процессоры основанные на 64-нанометровой технологии. А в настоящее время самым мощным суперкомпьютером остается американский Jaguar. Его максимальная производительность составляет 1,76 петафлоп.

 

 

Հիվանդության անունը լսելով՝ կարծում են, որ ես անբարոյական եմ. հարցազրույց ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ

13:19, 04.01.2012 | անձնական բլոգից | ID: 2905 | 449 դիտում |

 

  -Պատմեք, թե ինչպես վարակվեցիք և իմացաք, որ դուք ունեք ՄԻԱՎ վարակ: Սկզբնական շրջանում ես ոչինչ չգիտեի այդ հիվանդության մասին, մենք ապրում էինք Ռուսաստանում: «ՍՊԻԴ»-ի մասին լսել եմ միայն հեռուստատեսությամբ ու երբեք չէի պատկերացնում, որ մի օր ես էլ կվարակվեմ: Իմացա իմ հիվանդության մասին այն ժամանակ, երբ գնացի բժշկի` կանացի պրոբլեմներ ունեի: Բժիշկը շատ վիրավորական խոսքերով ինձ ուղարկեց ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն:Ես այդ հեգնական տոնից զգացի, որ իմ մոտ մի հիվանդություն է, որը, իմ իմանալով, անբարոյական կանանց մոտ է լինում: Շատ վիրավորված դուրս եկա բժշկի մոտից: Դրսում ամուսնուս ընկերոջ կինն էր սպասում, նրան հարցրեցի` ինչի համար է այդ անալիզը և նա խորհուրդ տվեց ամուսնուս հարցնել: Նշեմ, որ ամուսինս թմրամոլ է եղել:  Վերադարձա տուն, ամուսնուս հարցրի, թե դա ինչ կարող է լինել: Ամուսինս ասաց, որ դա լինում է թմրամոլների մոտ հիգիենայի կանոնների խախտման դեպքում: Մի խոսքով բացատրեց շատ կարճ և ասաց, որ մեզ հետ անհնար է, որ նման բան պատահի: Դրանից հետո ամուսինս այլևս թույլ չտվեց, որ գնամ անալիզ հանձնելու, բայց ես թաքուն գնացի: Այդ կենտրոնում ինձ թուղթ տվեցին և ուղարկեցին կանացի վեներոլոգի մոտ, ով ինձ չսպասարկեց և ուղարկեց գլխավոր բժշկի մոտ: Նա շատ վիրավորական տոնով ինձ հարցրեց «հլը պատմի տեսնեմ, որտե՞ղ ես քաշ եկել», իսկ ես շատ վիրավորված ասացի, թե ինձնից չի երևում, որ ես քաշ չեմ գալիս: Այս ամենի հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ ես հայ եմ ու գրանցում չունեմ: Մի խոսքով, հազիվ բուժում նշանակեցին, բայց հրաժարվում էին ինձ բուժել, և ես ինքս ինձ բուժել եմ տանը: -Իմանալուց հետո, որ Դուք վարակված եք, ի՞նչ արեցիք: Ես, որ այդտեղից դուրս եկա, փողոցն անցնելուց չեմ զգացել, թե ոնց եմ անցել: Ավտոմեքենան ինձ հարվածել է, իսկ ես ցավ չեմ զգացել, ես ուղղակի ձայն լսեցի: Ուզում եմ ասել, որ անհասկանալի վիճակում էի: Եկա տուն և ամուսնուս հետ կռվեցի, թե ինչո՞ւ: Այդ ժամանակ, որ իմացա, առաջին միտքը որ եկավ` ինձ քիչ է մնացել ապրելու: Այդ ժամանակ ես 26 տարեկան էի, աղջիկս` 5: Մտածում էի, մի՞թե պետք է թողնենք էս լույսը, էս կյանքը ու շուտով պիտի գնանք:  -Երբ պարզ դարձավ, որ դուք հիվանդ եք, ինչպե՞ս էր իրեն պահում Ձեր ամուսինը, նա աջակցո՞ւմ էր Ձեզ: Ամուսինս հիմա մահացած է: Իմանալուց հետո նա ահագին փոխվեց ու շատ էր ինձ օգնում: Ինքը ինձ շատ ուժ տվեց: Բայց ինձ ավելի շատ հոգեբաններն էին օգնում, իսկ մինչ այդ ես տանից չէի կարողանում դուրս գալ, անկողնուց վեր չէի կենում, այնքան էի թուլացել, որ երեխաս հաց էր ուզում, ես ի վիճակի չէի վեր կենալ և երեխայիս կերակրել: Բայց ես իմ մեջ ուժ գտա, որովհետև երեխաս իմ կարիքն ուներ: Եթե չլիներ երեխաս, ես ինքնասպան կլինեի, որովհետև (լռում է) … ինձ համար շատ խայտառակ հիվանդություն էր, բայց ոչ բոլորն են պատկերացնում, որ կարող է մի շատ հասարակ կին, որը նվիրված է իր ընտանիքին, հավատարիմ է ամուսնուն, վարակվի նման հիվանդությամբ: Այս հիվանդության անունը լսելով բոլորը պատկերացնում են, որ պետք է լինի մի անբարոյական, փողոցային կին: Ոչ ոք ապահովագրված չէ, ես իմ փորձից եմ ասում: -Իմանալով , որ Ձեր ամուսինը վարակել է Ձեզ, ցանկություն չունեցա՞ք բաժանվել նրանից: Ո’չ, երբեք: Իմաստ չուներ: Ես սիրել եմ իմ ամուսնուն, նա իմ երեխայի հայրն էր: Ինքն էլ ուրիշ վերաբերմունք ուներ մեր նկատմամբ: Այդ ցավը մեր երկուսինն էր և մենք երկուսով ավելի հեշտ էինք հաղթահարում, քան տարբեր մարդկանց հետ: -Ձեր հարազատները գիտե՞ն, որ դուք ապրում եք ՄԻԱՎ-ով: Գիտի միայն քույրիկս և ամուսնուս քույրերը: Մնացած հարազատներս չգիտեն այդ մասին: Իսկ ով էլ գիտի, առաջվանից ավելի ուշադիր է: -Իսկ Ձեր աղջիկը՞: Աղջիկս լիովին առողջ է: Ինձ հոգեպես շատ է օգնում: Իմ հիվանդության մասին նա իմացել է 10 տարեկանում: Երբ սկսեցի դեղեր խմել, շատ զզվելով էի օգտագործում, ու աղջիկս, լինելով 10 տարեկան, ինձ ավելի օգնեց, քան ցանկացած մեկը: Մի անգամ ինձ դեղերի համար ասաց. «սա քո կյանքն ա, առանց սրա դու չես կարող, իսկ դու ինձ պետք ես»: Ես հասկացա, որ հանձնվելու իրավունք չունեմ: Հիմա ինչպե՞ս եք դուք ապրում : Ես և բալիկս մենակ ենք ապրում, վերջերս սկսել եմ աշխատել ու ցանկանում եմ ապագայում դառնալ հավասարը հավասարին խորհրդատու, որպեսզի օգնեմ իմ նման կանանց շարունակել ապրել:   Հոդվածը ըստ Տիգրանուհի Մկրտչյանի  աղբյուրը այստեղից բուն հոդվածը http://karastak.blogspot.com/2011/12/blog-post_18.html

 

 

Տխուր նստած եք չգիտեք ինչ անել

13:16, 04.01.2012 | ֆիլմեր (թրեյլերներ) | ID: 2904 | 419 դիտում |
Խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը ՄելԳիբսոնի հերթական պատմական ֆիլմը, գեղեցիկ և գրավիչ մոնտաժ, և որ ամենակարևորն է ֆիլմից հետո խորհրդածում ես աշխարհի մասին:

Եվս մեկ հրաշալի երգ Մյուզից

13:14, 04.01.2012 | հետաքրքիր | ID: 2903 | 396 դիտում |
այս խումբը հայտնի է իր զգացմունքային երգերով, կարող եք համամիտ չլինել ինձ հետ, բայց այն արժի լսել :)

Շատ գեղեցիկ հոլովակ է

13:09, 04.01.2012 | հետաքրքիր | ID: 2902 | 418 դիտում |
եթե սիրում եք ստորջրյա աշխարհը ապա սա դայվինգի ամենհայտնի ու գեղեցիկ հոլովակներից է,, գեղեցիկ երաժշտական և տեսողական համակցությամբ: Մաղթում եմ հաճելի դիտում եմ: Կարող եք ձեր տպավորությունները գրել մեկնաբանություններում:

օրացույց

ես կարդում եմ (4)

more

ինձ կարդում են (9)

more