Գնիր մեկ զույգ կոշիկ եւ տղամարդ անվճար ստացիր.ակցիա Մալայզիայում
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի Կոշիկ Shoes կոշիկի խանութը հանդես է եկել բացառիկ առաջարկով, որը հետաքրքրել է հազարավոր կանանց, տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:
«Գնիր մեկ զույգ կոշիկ եւ անվճար ստացիր տղամարդ" ակցիայի մասնակիցները, գնելով խանութի թանկարժեք կոշիկներից մեկը, որպես բոնուս կստանան տղամարդ:
Ինչպես նշել են կազմակերպիչները `յուրաքանչյուր տղամարդ, ով ցանկանում է ընկերուհի գտնել, կարող է նախապես ընտրել կոշիկներից մեկը, որը հատուկ նախատեսված կայքում կնշվի իր անվան կողքին:
Հետագայում այդ կոշիկը գնած կինը, տվյալ տղամարդու կողմից ճաշի կհրավիրվի: Նա այդ մասին կիմանա հաղորդագրության միջոցով: Բացի այդ տղամարդը կպարտավորվի փոխհատուցել կոշիկի արժեքի 10-100% - ը:
«Համակարգը գործում է շատ պարզ, եթե նրանց ճաշակները համընկնում են, ուրեմն ինչու չշարունակել հարաբերությունները», - նշել է ակցիայի հեղինակ Վայոլեթ Լիմը, ով չի բացառել, որ նմանատիպ առաջարկներ անցկացվեն նաեւ աշխարհի այլ անկյուններում:
Մարտի 11 - ը Ռոմեոյի եւ Ջուլիետի նշանադրության օրն է
Ըստ անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի, մարտի 11 - ը Ռոմեոյի եւ Ջուլիետի նշանդրեքի օրն է:
Սիրահարաններն այս օրը գաղտնի նշանվում են, որն օրհնում է հայր Լորենցոն, ով Աստուց խնդրում է, որ ապագան վիշտ չբերի զույգին եւ որ Աստված «քաղցր աչքով նայի այս սուրբ ծեսի վրա».
«Ռոմեո եւ Ջուլիետ» հայտնի ողբերգությունը, երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին է, որի հիմքում ընկած է երկու հակառակորդ գերդաստաններից `Մոնդեգյուներից եւ Կապուլետներից սերված Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրո պատմությունը:
Գործողությունները կատարվում են Վերոնայում եւ Մանտուայում: Մոնդեգյուները եւ Կապուլետները `երկու ազնվական ընտանիքներ, իրենց թշնամությամբ անընդհատ խաթարում են քաղաքի անդորրը: Հենց այդ թշնամությունն էլ դառնում է Ռոմեոյի եւ Ջուլիետի ողբերգական մահվան պատճառը: Սիրահարների մահն առիթ է դառնում, որպեսզի Կապուլետների ու Մոնդեգյուների կլանները հաշտվեն:
Աշխարհի 5 դժվար սովորելի լեզուները
Ապացուցված փաստ է, որ լեզու սովորելը հեշտ գործ չէ: Ըստ գիտնականների `որքան օտար լեզուն քերականական եւ կառուցվածքային նմանություններ ունի մայրենիի հետ, այնքան հեշտ է այդ լեզուն սովորել, գրում է Thirdage.com-ը` ներկայացնելով 5 ամենադժվար սովորելի լեզուների ցուցակը, որոնք են.
1. Արաբերեն
Այս լեզվի հիմնական բարդությունն արտասանությունն է, քանի որ արաբերենում չափազանց քիչ ձայնավորներ են օգտագործվում:
2. Չինարեն
Չիներենը տոնային լեզու է, եւ երբ բառն այլ տոնայնությամբ է արտասանվում, այն փոխում է իր իմաստը
3. Ճապոներեն
Ճապոներենն ունի 3 տարբեր գրելաձեւ եւ 2 վանկային այբուբեն:
4. Կորերեն
Լեզվի դժվարությունն կայանում է շարահյուսական, կառուցվածքային եւ բայական խոնարհումներում:
5. Հունգարերենը
Լեզվի դժվարությունն կայանում է նրանում, որ այն ունի արական, իգական եւ միջին սեռեր, ինչպես նաեւ 7 տարբեր բայական խոնարհումներ:
Apple-ն `աշխարհի ամենահրաշալի ընկերություն
Fortune ամսագրի կողմից հրապարակված `Աշխարհի ամենահրաշալի ընկերությունների ցուցակը գլխավորում է հանրահայտ Apple ընկերությունը:
Ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի. Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո, շատերը կասկածի տակ դրեցին ընկերության ապագա գործունեությունը: Սակայն, այս ցուցանիշները ապացուցում են, որ Թիմ Կուկի գլխավորած ընկերությունը վստահ քայլերով առաջ է շարժվում:
2 - րդ ամենահրաշալի ընկերությունը համացանցում որոնողական ծառայությունների առաջատար Google-ն է: Նշվում է, որ ինչպես Apple-ում այնպես էլ այստեղ, տնօրենների փոփոխություն տեղի ունեցավ, սակայն դա չխանգարեց, որ Google-ն իր կայուն դիրքն ունենա շուկայում:
Լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ ինտերնետային ընկերություն, Amazon-ը: Չնայած ընկերության շահույթի` 2011 - ին կրկնակի նվազմանը, Amazon-նն ակտիվորեն մասնակցում է շուկայում տեղի ունեցող փոփոխություններին ու նույնիսկ նոր պլանշետային Բառը Fire համակարգիչ է արդադրել:
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաեւ Coca-Cola-ն եւ IBM ընկերությունները: Վերջինը անցած տարի նշեց ստեղծման 100 ամյակը: Fortune ամսագիրն ընդհանուր առմամբ դասակարգել է ամենահրաշալի 50 ընկերություններին: